-
30.09.2014|
16:55
Վաղը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարությունը: Այդ օրը ճառերով հանդես կգան պաշտպանները:
-
30.09.2014|
15:31
Գործազրկությունը Հայաստանում ավելի քան 17 տոկոս է կազմում: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Փոխնախարարի խոսքով՝ առավել անհանգստացնող է երիտասարդների գործազրկության մակարդակը, որը «23-24 տոկոսի է հասնում»:
-
30.09.2014|
15:16
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող ձեռներեցները կրկին ԱԺ-ի մոտ են: Համաձայն օրենքի՝ հոկտեմբերի 1-ից առևտրականները պետք է հաշվառեն իրենց ապրանքներն ու համապատասխան փաստաթուղթ ներկայացնեն ունեցած ցանկացած ապրանքի համար: Այսօր ԱԺ-ի արտահերթ նիստում կքննարկվի օրենքը ոչիշխանական ուժերի նախաձեռնությամբ։
-
30.09.2014|
15:13
Ամուսնական առաջարկ. հավերժ սիրո խոստովանություն` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում և ոչ ներկայացման, այլ իրական կյանքի սցենարով:
-
30.09.2014|
15:11
Այսօր ԱԺ-ի մոտ կրկին հավաքվել էին Երևանի տարբեր տոնավաճառների աշխատակիցները և իրենց բողոքն էին արտահայտում հոկտեմբերի 1-ից կիրառվելիք «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ: Նրանց այս ընթացքում հանդիպել են ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները և վստահեցրել, որ օրենքում նախատեսում են անցկացնել փոփոխություններ:
-
30.09.2014|
12:32
Ջեյմս Մերֆին՝ LCD Soundsystem խմբի նախկին մեներգիչը, 21 տարեկանում մերժել է կատակերգական սերիալի սցենարիստ լինելու առաջարկը, որը համարում է իր կյանքի մեծագույն սխալներից մեկը: Խոսքը հայտնի «Սայնֆելդ» սերիալի մասին է:
-
30.09.2014|
12:22
Միջին տարիքի ճգնաժամը այսօր նույնքան տարածված հասկացություն է, որքան դեռահասներինը, և ընդունվում է իբրև հասարակական երևույթ: Իռլանդիայում գիտափորձը 508 կապիկների վրա ցույց է տվել, որ ճգնաժամը կարող է կենսաբանական պատճառներ ունենալ:
-
30.09.2014|
12:16
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) այս տարի Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակը շնորհել է բանտարկված ադրբեջանցի ակտիվիստ Անար Մամադլիին:
-
30.09.2014|
12:14
Հոկտեմբերի 4-ին Արենիում տեղի կունենա Արենի գինու ավանդական փառատոն` գործարանային արտադրության գինիների փառատոն-ցուցահանդեսով և գինու պատրաստման գործընթացի ցուցադրությամբ, գեղարվեստական համարների կատարումներով:
-
30.09.2014|
12:09
Ողջ աշխարհում 40 տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ կրճատվել է վայրի կենդանիների պոպուլյացիան: Այս մասին ասվում է Բնության համաշխարհային հիմնադրամի նոր ուսումնասիրության մեջ: Ըստ կազմակերպության՝ կորուստները շատ ավելի մեծ են, քան ենթադրվում էր մինչ այդ: Զգալիորեն նվազել է մի շարք վայրի կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների թիվը: